Իրավական 

Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ Նարեկ Մալյանը, սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելով, մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել իրեն

analitik.am

 

Այսօր ՝ սեպտեմբերի 16-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ սորոսական «Ռեստարտ» խմբի գործով հերթական դատական նիստը:

Նիստի ընթացքում ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը հայտարարեց, որ Նարեկ Մալյանը, սեռական բնույթի հայհոյանք հնչեցնելով, մեքենայով փորձել է վրաերթի ենթարկել իրեն:

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և փորձել առևանգել։

Հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվեց սորոսական «Ռեստարտ» խմբի 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին, Յուրի Ավագյանին։

 

Նույն շարքից