Քաղաքականություն 

Հանգստացան ու գնացին տուն. Արայիկ Հարությունյանը զգուշացրեց Դաշնակցությանը

analitik.am

Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հիշեցրեց 2019 թվականի նոյեմբերի 7-ին ՀՅԴ-ի վերաբերյալ հայտարարության մասին, երբ նախարարն ասել էր, որ արկղերը լցնելու է տասնյակ քրեական գործերով ու ուղարկի դաշնակցականներին:

Հարցին, թե ինչու մինչև հիմա այդ արկղերը չեն լցվել ու ինչու ԿԳՄՍՆ-ում կոռուպցիոն աղմկահարույց բացահայտումներ չկան, Հարությունյանը նշեց, որ լրագրողը լավ տեղեկացված չէ. «Եթե դուք հետևեք դատախազության հայտարարություններին, տասնյակ ու հարյուրավոր գործեր կտեսնենք, որոնք երկու տարվա ընթացքում բացահայտվել են: Կոռուպցիոն դեպքեր բացահայտելը նախարարության գործառույթը չէ, սակայն բոլոր այն դեպքերում, երբե մենք մեր ուսումնասիրությունների արդյունքում բացահայտումներ ենք ունենում, այդ թղթերն ուղարկում ենք դատախազություն»:

«Ինչ վերաբերում է արկղերին, դա տեխնիկայի գործ է, դա կարելի է անել մի քանի ժամում: Կարելի է վերցնել դատախազությունից ցանկը, փաթեթավորել այդ գործերն ու ուղարկել Դաշնակցությանը: Այն ժամանակ, քանի որ հանգստացան ու գնացին տներով, դա չարեցի: Ես չէի ցանկանում այդ ուղղությամբ իրավիճակը բարդանա: Սակայն եթե նրանք շարունակեն, կվերանայեմ իմ գործելաոճը»:

Նույն շարքից