Իրավական 

Սորոսական Դավիթ Պետրոսյանը խուլիգանական պահվածքի համար հեռացվեց դահլիճից

 

Այսօր ՝ սեպտեմբերի 16-ին, Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ սորոսական «Ռեստարտ» խմբի գործով հերթական դատական նիստը:

Սորոսական Դավիթ Պետրոսյանը խուլիգանական վարք ցուցաբերեց դատարանի նիստերի դահլիճում, ինչի համար հեռացվեց նիստերի դահլիճից։ Հաջորդ նիստի ժամանակ կքննարկվի վերջինիս նկատմամբ կիրառվող սանկցիան։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտի 4-ին Սորոսի հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Ռեստարտ» խմբի անդամները հարձակվել էին ՎԵՏՕ շարժման ղեկավար, հասարակական գործիչ Նարեկ Մալյանի վրա՝ իր տան մոտ և փորձել առևանգել։

Հարուցված քրեական գործով մեղադրանք առաջադրվեց սորոսական «Ռեստարտ» խմբի 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին, Յուրի Ավագյանին։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից