Հասարակություն Տեսանյութեր 

Բա ինչո՞ւ ձեռքով արեցիք. Զավեշտալի դեպք՝ Ազգային ժողովում

analitik.am

 

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը, որը վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելուն:

Քննարկման ընթացքում զավեշտալի դեպք տեղի ունեցավ: Երբ հարց տալու հերթը հասավ ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ վերջինս հանում է հարցը, սակայն պարզվեց, որ դա այդպես չէ:

«Բա ինչո՞ւ ձեռքով արեցիք»,-հարցրեց Միրզոյանը:

«Ողջունում էի»,-ասաց պատգամավորը:

«Ողջույն»,-պատասխանեց Միրզոյանը՝ ձայն տալով վերջինիս:

Պատգամավորը պարզաբանեց, որ ուզում էր մթնոլորտն ավելի բարիանա:

Նույն շարքից