Հասարակություն Տեսանյութեր 

Հայտնի լուսանկարում երևացող երեխաներից մեկի ծնողը պատգամավոր է․ Ում մասին է խոսքը

analitik.am

 

Երեկ ֆեյսբուքում տարածվեց մի լուսանկար, որտեղ երևում են առաջին դասարանի երեխաներ, որոնց ձեռքին պարան կա: Դա մանկապարտեզներում կոչում են զբոսանքի պարան: Որպեսզի դպրոցն ապահովի սոցիալական հեռավորության խնդիրն այս մեթոդն էր ընտրվել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական Վիկտոր Ենգիբարյանը:

«Ծնողները դա նկարել էին, տեղադրել ֆեյսբուքում: Ուրախ, զվարթ, ծաղիկներով՝ այ տեսեք ինչ լավ է ամեն ինչ: Այդ նկարն ինչ-ինչ ուժեր վերցնում են ֆոտոշոփի հետ համակցում շղթայված անձանց նկարի հետ ու դա տարածում՝ իբր փրկեք երեխաներին Արայիկ Հարությունյանից»,-ասաց նա:

Ենգիբարյանը նշեց, որ Ազգային ժողովում նստած է այդ լուսավոր ու պայծառ երեխաներից մեկի ծնողը. «Քանի որ այդ կեղծիքը նաև մեր հարգարժան գործընկերոջ միջոցով եկավ դահլիճ, խնդրում եմ, որպեսզի հատկապես կրթության ոլորտում զերծ մնանք կեղծիքից ու ստից»։

Պատգամավորն այս խոսքերն ասելիս նայում էր դեպի ԼՀ խմբակցությունը, հետևաբար ենթադրվում է, որ խոսքը վերաբերում է ԼՀԿ-ական պատգամավորի երեխային։

Նույն շարքից