Միջազգային Քաղաքականություն 

Զելենսկին Նավալնիի հետ տեղի ունեցածը մահափորձ է անվանել

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վադիմիր Զելենսկին խոսել է Ալեքսեյ Նավալնիի գործի մասին: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Ուկրաինայի ղեկավարը Նավալնիի հետ կապված միջադեպը որակել է որպես մահափորձ:

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայում, ինչպես ամբողջ աշխարհում, անհամբեր սպասում են դեպքի հետաքննության մանրամասներին: Նա նաև համոզմունք է հայտնել, որ դրանք շուտով կհայտնվեն:

Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը վատթարացել է օգոստոսի 20-ին Տոմսկից Մոսկվա թռիչքի ժամանակ:

Առաջին երկու օրն ընդդիմադրին բժշկական օգնություն են ցուցաբերել Օմսկի հիվանդանոցի բժիշկները: Օգոստոսի 22-ին Նավալնիին տեղափոխել Գերմանիա։ Այժմ նրա առողջական վիճակը լավ է։

 

 

Նույն շարքից