Քաղաքականություն 

Ինչու շեշտերի մասնագետ իմքայլական պատգամավորի «դուխը» չի հերիքում նկատողություն անել Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Ես անվստահություն եմ հայտնում ձեր հայերենի իմացությանը, քանի որ օրինակ շեշտը չի դրվում «արա» բառի վրա: Դա իմանալ պետք էր կրթության նախարարին անվստահություն հայտնելու համար: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ դիմելով «Լուսավոր Հայաստանին» ու ափսոսանք հայտնելով, որ չի կարող անվստահություն հայտնել ընդդիմադիր ուժին:

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը, որը վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելուն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԼՀԿ-ն պաստառ է բերել ԱԺ, որի վրա գրված է «Քայլ արա՛, դուխով հեռացիր»: Հավանաբար այս «արա»-ի մասին է խոսում պատգամավորը:

Հետաքրքիքր է՝ ինչո՞ւ շեշտերի մասնագետ իմքայլական պատգամավորն այսքան ժամանակ հրապարակային նկատողություն չի արել իր քաղաքական ուժի ղեկավարին, ով ելույթներում մշտապես «շեշտը դնում» է առաջին վանկերի ձայնավորների վրա, այնինչ պետք է դնի վերջին վանկի ձայնավորի վրա:

Իմքայլական պատգամավորի ելույթին արձագանքեց նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով ասաց, որ ստորակետի խնդիր ևս կա: Արարատ Միրզոյանն իր հերթին երբեք հրապարակային չի խոսել այն մասին, որ իր քաղաքական ուժի ղեկավարը ֆեյսբուքյան գրառումներում անընդահտ սխալ ստորակետներ է դնում:

 

Նույն շարքից