Հասարակություն 

Այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն. Արայիկ Հարությունյանի խոսքերից հետո ԱԺ-ում կրքերը թեժացան

analitik.am

 

Տիկին Զոհրաբյան, այլասերվածությունից եք խոսում: Կրթական չափորոշիչները գիտե՞ք ինչի մասին են, դրանք ապագայում մի խումբ կոտայքցիների կսովորեցնեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Խորհրդարանը քննարկում է «Լուսավոր Հայաստանի» հարցապնդումը, որը վերաբերում է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելուն:

Հարությունյանի այս խոսքերից հետո խորհրդարանի ԲՀԿ-ական հատվածում բուռն արձագանք սկսվեց:

«Թողեք լսենք»,-բղավեցին իմքայլական հատվածից:

Ստիպված միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ով լռության կոչ արեց:

Ամենայն հավանականությամբ Հարությունյանն ակնարկում էր ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված հայտնի պատմությունը:

 

Նույն շարքից