Սպորտ 

Վերսկսվել է մարզադպրոցների ուսումնամարզական գործընթացը

 

Մանկապատանեկան մարզադպրոցներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանմամբ սեպտեմբերի 15-ից վերսկսվել է ուսումնամարզական գործընթացը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական է ուղարկել իր ենթակայության տակ գտնվող 26 մարզադպրոցներ` տեղեկացնելով, որ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 1514-Ն որոշման 13-րդ կետը` վերջիններս կարող են վերսկսել ուսումնամարզական գործընթացը:

Ուսումնամարզական ծրագրերն իրականացնելիս մարզադպրոցները պետք է պահպանեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հակահամաճարակային անվտանգության կանոնները, այդ թվում` իրականացնելով պարտադիր ջերմաչափում, մարզադպրոցների տարածքն ապահովելով ալկոգելով և այլ ախտահանիչ միջոցներով։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից