Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Երկրներ կան, որտեղ կորոնավիրուսի օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են մեր հրապարակած տվյալների հետ. Նիկոլ Փաշինյան

 

Միջազգային մամուլին եթե հետևեք, կտեսնեք բազմաթիվ հրապարակումներ կան, որ երկրների մեծ մասն իրական տվյալներ չի հրապարակում կորոնավիրուսի հետ կապված: Ես կարող եմ ասել, որ ՀՀ-ն այդ երկրների շարքում չէ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, այն ինչ գիտի կառավարությունը, գիտի նաև հանրությունը. «Երկրներ կան, որտեղ օրական տվյալներն ուղիղ կապվածության մեջ են մեր հրապարակած տվյալների հետ: Մենք առավոտյան ենք հրապարակում, իրենք երեկոյան: Սինխրոն շարժվում են առաջ»:

Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանը հենց սկզբից նպատակ է դրել ապրել կորոնավիրուսի հետ. «Ռազմավարության մասով մենք 100 տոկոսով ճիշտ ենք արել, սակայն եղել են նաև թերություններ, ինչպես ամեն տեղ լինում է»:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից