Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Դիմակը թա՞նկ է, տանը կտոր, սավան ունե՞ք, դիմակ կարեք կրեք. Նիկոլ Փաշինյան

 

Ես, կառավարության բոլոր անդամները բոլոր հնարավոր տեղերում, չնչին բացառություններով, դիմակով ենք: Մենք ասում ենք, որ պետք է դիմակ կրել, որպեսզի կորոնավիրուսի ճգնաժամը հաղթահարենք, ճանապարհները բացվեն, չվերթներն ու տնտեսությունը բացվեն, և մենք վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Ասում են, որ դիմակը թանկ է, մենք էլ ասում ենք՝ շատ լավ, տանը կտոր, սավան ունե՞ք, որևէ ուրիշ կտոր ունե՞ք, դիմակ կարեք կրեք»,-ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքերով, դիմակ չկրելու համար տուգանքն արդյունավետ միջոց է. «Մենք մարդկանց խնդրում ենք դիմակ կրել ու դրան տալիս ենք իրավական ուժ: Հայաստանում դիմակ չկրելու համար տուգանքները երևի աշխարհում նվազագույնն է: Կոչ արեք քաղաքացիներին դիմակ կրել: Որևէ մեկը չի ուզում որևէ մեկին տուգանել»:

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից