Կորոնավիրուս Հասարակություն 

Պահանջում եմ ներկայացնել Տավուշ տեքստիլի առողջապահական սանիտարա-հիգիենիկ պետական չափորոշիչները․ քաղաքացին՝ նախարարին

ՖԲ օգտատեր Արթուր Ղազարյանը գրում է․

Ես որպես աշակերտի ծնող՝ կրթության, գիտության սպորտի, մշակույթի և ալամ աշխարհի նախարար Արայիկ Հարությունյանից պահանջում եմ՝

- ներկայացնել Տավուշ տեքստիլի առողջապահական սանիտարա-հիգիենիկ պետական չափորոշիչները, դրանց բավարարման պայմանները և հաշվետվությունները, ըստ որոնց Հայաստանի երեխաները պետք է շնչեն և արտաշնչեն 5,5 ժամ այդ դիմակների օդը։

Ես համոզված չեմ, որ այդ հիմնարկը բավարարում է տարրական մաքրության սանիտարական պահանջներին և վտանգ չի ներկայացնում մեր շնչառական համակարգին։

Ով է վերահսկում այդ հիմնարկը ԿԳՄՍ-ից, որպես պատվիրատու։ Նշեք ձեր ներկայացուցչի անունը։

Իսկ եթե պարզվի, որ որևէ պահանջ չի ներկայացված այդ հիմնարկին և նա կամայականորեն արտադրում է չստուգված արտադրանք, ապա այն ենթակա է խոտանման իսկ հիմնարկը փակման։

Արայիկ Հարությունյան, դու իրավունք չունես վտանգես մեր երեխաների կյանքը չստուգված կուստառնի հիմնարկի աղբով։

Ցույց տուր ինչն ես ստուգել այնտեղ, երբ և ոնց։

 

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից