Հասարակություն 

Չեխիայի կրթության նախարարը կրկին ընկել է հեծանիվից ու հայտնվել հիվանդանոցում

analitik.am

Չեխիայի կրթության նախարար Ռոբերտ Պլագան ընկել է հեծանիվից և կոտրել ողնաշարի ոսկորը։ Պլագան ամռան սկզբին էլ հեծանիվից ընկնելու պատճառով  վնասել էր ձախ ձեռքը: Երկու դեպքերում էլ նախարարը ենթարկվել է վիրահատությունների: Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պլագան մտադիր է հինգշաբթի օրվանից վիրակապով աշխատանքի վերադառնալ։ Նա 42 տարեկան է և կրթության նախարարությունը ղեկավարում է 2017 թվականի դեկտեմբերից:

Մինչ այս ֆիթնես մարզիչ Լև Գոնչարովը «ծայրահեղ վտանգավոր» էր համարել  ճարպերը այրելու և նիհարելու համար քաղաքում հեծանիվ վարելը, քանի որ հեծանիվով բարձր արագություն զարգացնելը վտանգավոր է ինչպես հեծանվորդի, այնպես էլ նրա շրջապատի համար:

Նույն շարքից