Հասարակություն Քաղաքականություն 

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ջերմող քաղաքացիների ընտրության իրավունքը չի սահմանափակվի. ԿԸՀ

analitik.am

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 31-ին:

ԿԸՀ նախագահ Թամար Ժվանիայի խոսքով՝ ԿԸՀ-ն փորձում է այնպիսի կանոններ մշակել, որոնք չեն սահմանափակի ընտրողի քվեարկության իրավունքը, միևնույն ժամանակ, կպաշտպանեն ընտրողների անվտանգությունը:

«Դեռ որոշված ​​չէ, թե կոնկրետ ինչ կլինի ընտրությունների օրը: Սպասում ենք համաճարակաբանական իրավիճակին: Փաստերը փոխվում են, բայց կան հարցեր, որոնք միջազգային պրակտիկայի մաս են կազմում… Իհարկե, երբ անհնար է պահպանել ֆիզիկական հեռավորությունը, դիմակը այլընտրանքային և պարտադիր պայման է, որը պետք է պահպանել: Ջերմային զննումը, որը  որպես պահանջ ուժի մեջ է այս օրերին, չի տարածվի քվեարկության օրվա վրա, քանի որ ընտրողները շատ կարճ ժամանակով են կոնտակտ ունենալու ընտրատեղամասում՝ 15 րոպեից քիչ, սա միջազգային չափանիշներով չի համարվում ռիսկային կոնտակտ»,- «Palitranews» ՀԸ-ի եթերից հայտարարել է Թամար Ժվանիան:

Նույն շարքից