Հայաստան Քաղաքականություն 

Հեղափոխությունից երկուսուկես տարի անց էլ Հայաստանում մարդու ամենատարրական իրավունքները շարունակում են բռնաբարված մնալ․Առաքելյան

analitik.am

Իմքայլական նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Գետինը մտնելու, գլուխը պատերով տալու, կամուրջից քցվելու ու ինչու ոչ, պարանից կախվելու թեմա:

Հեղափոխությունից երկուսուկես տարի անց էլ Հայաստանում մարդու ամենատարրական իրավունքները շարունակում են բռնաբարված մնալ:

Այդպես էլ բարեփոխման շող չտեսած սովետական միլիցիան, որը գրեթե նույն կազմով ինքնամոռաց ծառայել էր Քոչարյանի մարդակեր ու Սարգսյանի օլիգարխիկ ռեժիմներին` դրա դիմաց ստանալով կոռուպցիայի մեջ խորը թաղվելու արտոնություն, իր մենթական ողջ զինանոցը փաստորեն այսօր էլ շարունակում է կիրառել ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ու այնքան լկտի ձևով, որ զոհ են գնում նույնիսկ «չուժոյ պախմել» դեպքի վայրում հայտնված նորմալ մարդիկ:

Մենակ թե խնդրում եմ չարդարանաք, թե ծառայողական քննություն է նշանակվում, ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվում, մեղավորները պատասխանատվության են ենթարկվում և այլն: Բոլորս էլ հասկանում ենք, որ էդ համակարգը վերից վար պիտի վերափոխվի, այլընտրանք չկա: Ներառյալ անձնակազմը, ղեկավարությունը, նրանց ստացած կրթությունը, դավանած արժեքները, հագուստը, շենքային պայմանները, տեսախցիկներով, սարքերով, թվայնացված գործիքներով հագեցվածությունը և այլն:

Չանի էս իշխանությունը, բեռը ծանրանալու է հաջորդի վրա: Միայն թե որքան ծանր լինի հաջորդի բեռը, նույնքան ծանր է լինելու ներկայինիս քաղաքական պատասխանատվությունը քաղաքացիների ու պատմության առաջ:

Գրառման առիթ հանդիսացած տեսանյութը` մեկնաբանության մեջ:

 

 

 

Նույն շարքից