Հասարակություն Պատահարներ 

Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. BMW-ն մխրճվել է ոչխարի հոտի մեջ

analitik.am

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:45-ի սահմաններում BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Նոր Հաճն ճանապարհին՝ Աբովյանի կամրջի մոտ, մխրճվել է ոչխարի հոտի մեջ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, մարդկային կորուստներ չկան, սակայն 3 ոչխար սատկել է, մեկն էլ՝ վիրավոր է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր ներկայացան ոչխարի հոտի տիրոջ բարեկամներ ու ընկերներ, ասում էին, որ կարևորը մարդի չի տուժել, ու, որ ամենկարևորն է, «Զոզո» ավանակին բան չի եղել, մնացածը կյանք ա, ոնց որ Թումանյանն էր ասում՝ օրեր են, կմթնեն ու անց կկենան:

Նույն շարքից