Հասարակություն 

Նիկաս Սաֆրոնովի որդուն «պատանդ են» պահել թուրքական հյուրանոցում

Ռուս ժամանակակից հայտնի նկարիչ Նիկաս  Սաֆրոնովի որդին՝  Լուկա Զատրավկինը «պատանդ է  մնացել» թուրքական հյուրանոցում  այն դեպքից  հետո,երբ  կոտրել է մանկական լողավազանը,- հաղորդում է Собеседник-ը:

Նիկաս  Սաֆրոնովը հայտարարել է, որ հյուրանոցից  հրաժարվում են իր տղային բաց թողնել, մինչև  չփոխհատուցի վնասը:  Իսկ  կոտրած լողավազանը գնահատել են 19.000 դոլար:  Միջադեպից  հետո որդին արդեն կազդուրվում է,- ասել է  Սաֆրոնովը:

«Վնասվածքները լավանում են,ժամանակ է  պետք վերականգնվելու համար, ոտքերը դեռ այտուցված են և կապտած, բայց արդեն չեն ցավում»,- ասել է  նկարիչը:

Հիշեցնենք՝մոտ 250 կգ  քաշով  Զատրավկինը թռել էր մանկական լողավազանի մեջ , որի  խորությունը մեկուկես  մետր է, կոտրել էր լողավազանն ու վնասել ոտքերը:   Այդ  թռիչքից հետո, հասկանալի է, երեխաները զրկվել են լողավազանից:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից