Քաղաքականություն 

ՍԴ դատավորը հանեց դիմակը. նա կտուգանվի՞

Ազգային ժողովում տեղի է ունենում ՍԴ դատավորների երդման արարողությունը: Այս պահին երդվում է ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը:

Նշենք, որ ամբիոնին մոտենալուց հետո Վաղարշյանը հարցրեց «Գոնե երդվելիս կարո՞ղ եմ հանել դիմակս»:

Թույլատվություն ստանալուց հետո նա հանեց դիմակը:

Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ամբիոնի մոտ բոլորը պետք է դիմակ կրեն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ պետք է տուգանել այն պատգամավորներին, ովքեր դիմակ չեն դնի ամբիոնի մոտ:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից