Տնտեսություն 

Քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը

analitik.am

Սեպտեմբերի 16-ին «ՀԱԷԿ» ՓԲԸ և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ ընկերությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել խորհրդակցություն: Ներածական խոսքով հանդես է եկել «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ սերվիս» ԲԸ գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը:

Քննարկվել են 2020 թվականի ընթացքում ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի Շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրով իրականացված աշխատանքների միջանկյալ արդյունքները, և 2021 թվականի ընթացքում սարքավորումների և համակարգերի արդիականացման աշխատանքների պլանը.

Ակտիվ գոտու վթարային սառեցման համակարգ (ԱԳՎՍՀ),

Աեակտորի իրանի վերականգնողական ջերմամշակում (թրծաթողում),

Հուսալի սնուցման համակարգ (ՀՍՀ):

Բացի այդ, քննարկվել է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հարցը (2026 թվականից հետո):

 

Նույն շարքից