Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն Ռուսաստանից զենքի նոր տեսակներ է խնդրել

analitik.am

 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հանրապետությունը Ռուսաստանից զենքի նոր տեսակներ է խնդրել: Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ նրա հանդիպման տեսագրությունը հրապարակել է Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությանը մոտ գտնվող ալիքը:

Թե ինչ տեսակի զենքերի մասին է խոսքը, Լուկաշենկոն չի հստակեցրել: Ըստ նրա՝ դրանց մատակարարման մասին որոշումը կկայացնեն ռուսաստանցի մասնագետները՝ բելառուսական բանակի ուժեղ և թույլ կողմերը վերլուծելուց հետո:

«Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է ավելի համարձակ լինել ինչպես բելառուսցիների, այնպես էլ ռուսաստանցիների շահերը պաշտպանելու հարցում: Այնպես ստացվեց, որ մենք այս առումով մենակ մնացինք, բայց ոչ ամենաթույլը»,-շեշտել է նա:

 

Նույն շարքից