Հասարակություն 

Նույնիսկ ԱԻՆ-ն իր ամբողջ ռեսուրսով չի արել այնքան աշխատանք, ինչքան՝ արել են տեսչական մարմինները. Իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Տեսչական մարմիններն այս ամբողջ տարի իրենց գործառույթին զուգահեռ աննկարագրելի հսկայական աշխատանք են կատարել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ պատասխանելով պատգամավոր Դալլաքյանին, ում խոսքերով, տեսչական մարմնի աշխատակիցները պարապ ման են գալիս:

«Նույնիսկ ԱԻՆ-ն իր ամբողջ ռեսուրսով չի արել այնքան աշխատանք, ինչքան արել են տեսչական մարմիններն իրենց համեստ կադրային ռեսուրսով: Ունենալով քիչ քանակությամբ աշխատակիցներ, ովքեր պետք է իրենց աշխատանքն էլ անեն՝ վերցրել են իրենց վրա այդ բեռը, հիանալի կատարել այն, ինչի համար ասում եմ շնորհակալություն»,-ասաց նա:

 

Նույն շարքից