Հասարակություն Միջազգային 

Լուկաշենկոյի որդին ուսումը Մոսկվայում կշարունակի

Բելառուսում տեղի ունեցող զանգվածային բողոքների պատճառով երկրի ղեկավարի 16-ամյա որդուն՝ Նիկոլային, Բելառուսի պետական ​​համալսարանի լիցեյից տեղափոխել են Մոսկվա, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան» ՝ վկայակոչելով ԿԳԲ-ի աղբյուրները: Այսուհետ տղան սովորելու է Մոսկվայի պետական ​​համալսարանի գիմնազիայում:

Երիտասարդն ավարտել է Բելառուսի ճեմարանի իններորդ դասարանը: Լուկաշենկո ավագը ծրագրում էր ուղարկել իր կրտսեր որդուն Եվրոպա կամ ԱՄՆ սովորելու, բայց քաղաքական ճգնաժամի պատճառով, ի վերջո, ընտրությունը կանգ առավ Ռուսաստանի կրթական հաստատության վրա: Բացի այդ, Լուկաշենկո կրտսերը նախատեսում է ընդունվել Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիա:

Մոսկվայի պետական ​​համալսարանի գիմնազիան չի հաստատել կամ հերքել այս տեղեկությունը: Ըստ «ԿՊ» -ի, գիմնազիայում ուսումն արդեն սկսվել է և անցկացվում է հեռավար կարգով: Լուկաշենկոյի որդին սովորելու է շինծու անունով և հենց հեռավար կարգով:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից