Քաղաքականություն 

Մենք հուշագիր ունենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ․ Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ հետ հուշագիր ստորագրելու մասին

ՀՀ իշխանությունը, այն է՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը» և «Իմ քայլը» դաշինքը, ունեցել են մի համաձայնություն, այդ պահին պառլամենտում գտնվող միակ քաղաքական ուժի հետ՝ անցկացնելու նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Մենք հուշագիր ունենք և ունենալու ենք միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ։ Քիչ առաջ ՔՊ գրասենյակի մոտ հավաքված լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդի հետ ժամանակին հուշագիր ստորագրելու մասին լրագրողների հիշեցումներին։

«Ասել, որ մենք հուշագիր ենք ունեցել՝ առնվազն քաղաքագիտական սխալ է»,- ասաց Սիմոնյանը։

Սիմոնյանը հայտնեց նաև, որ ինքը տեղեկություններ ունի, որ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հոգեկան խնդիրներ ունի և կարծում է, որ Գագիկ Ծառուկյանի գրառումը վերաբերվում է ԲՀԿ-ական պատգամավորին։

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից