Միջազգային Քաղաքականություն 

Բելառուսը փակում է սահմանը Լիտվայի և Լեհաստանի հետ և ուժեղացնում սահմանային հսկողությունն Ուկրաինայի հետ

Բելառուսը փակում է Լիտվայի և Լեհաստանի հետ պետական սահմանը, ինչպես նաև ուժեղացնում է սահմանային հսկողությունը Ուկրաինայի հետ: Այս մասին «Ինտերֆաքսը»-ի փոխանցմամբ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Մենք ստիպված ենք զորքերը փողոցներից տանել, զորքի կեսը հարվածի տակ դնել և փակել պետական սահմանը արևմուտքի հետ, առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի հետ։ Ցավոք սրտի, մենք ստիպված ենք ուժեղացնել սահմանային հսկողությունը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- ասել է Լուկաշենկոն։

Ավելի վաղ Եվրախորհրդարանը որոշել էր Ալեքսանդր Լուկաշենկոյին չճանաչել Բելառուսի նախագահ և աջակցել նրա դեմ պատժամիջոցների սահմանմանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից