Հասարակություն 

Հրկիզվել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցու օժանդակ կառույցը․ լուսանկարներ

Սան Ֆրանցիսկոյի Սբ. Գրիգոր հայ առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհուրդը հինգշաբթի հայտնել է, որ 04:00-ի սահմաններում հրկիզվել է եկեղեցու օժանդակ կառույցը:

Այս մասին հայտնում է Asbarez-ը ՝ փոխանցելով հոգաբարձուների խորհրդի հայտարարությունը․ «Կառույցն ընդգրկում է Վասպուրական սրահը, ինչպես նաև եկեղեցու և տարբեր կազմակերպությունների գրասենյակներ: Սան Ֆրանցիսկոյի հրշեջ վարչությունն արագ արձագանքել է, սակայն շենքը մեծ վնասներ է կրել»:

Հոգաբարձուների խորհրդի անդամներն ու համայնքի ղեկավարները դեպքի վայրում են և գնահատում են հասցված վնասի չափը:

Հայ համայնքի պաշտոնական ներկայացուցիչների հաղորդմամբ՝ հրկիզվել են եկեղեցու կիրակնօրյա դպրոցի դասասենյակները, եկեղեցու գրասենյակը և Համազգային գրադարանը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսին հարձակում էր տեղի ունեցել հայկական դպրոցի և հարակից կենտրոնի վրա. շենքի պատերին հակահայկական և ադրբեջանամետ գրաֆիտիներ էին արվել:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից