Հասարակություն 

Իշխանությունները սրբազան երդում են տվել մեկմեկու. «Իրատես»

 

«Իրատես» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ի աջակցություն կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի Facebook-ի գրառումը, որն ուղղակիորեն ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին և նրա «մութ անցյալին», վերջինը չի լինի:

Իշխանությունները, որ սեփական թիմակցին ատամներով պահելու սրբազան երդում են տվել մեկմեկու, իրենց հասցեին թթուխոսք ասողի ոչ միայն պոչը տրորելու, այլև անձնական տարածք մտնելու, «սպիտակեղենը» քչփորելու և այն հանրայնացնելու քաղաքականություն են որդեգրել:

«Իրատեսի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը հաստատեց` այո, դեպքեր կան, երբ վիրավորանքին վիրավորանքով պետք է պատասխանել: «Ի՞նչ ասել է՝ Արայիկ Հարությունյանն անհարիր բառապաշար է կիրառել, հետևաբար չենք մասնակցում նիստերին: Է, մի՛ մասնակցեք, որ այդպես լիներ, ապա ամեն անգամ ԲՀԿ-ի «ԱԳԿՃԿԼԳԲՏ», «երեքտառանոց» արտահայտություններից հետո պետք է լքեինք նիստերի դահլիճն ու բոյկոտեինք նիստը: Եթե ընդդիմություն են, ուրեմն կարող են ազատորեն ստել ու հերյուրանք տարածել, հա՞»,- նշեց պատգամավորը:

Իմքայլականն ընդգծեց նաև՝ բոլոր նրանք, ովքեր վարկաբեկում են Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, նրա դուստրերի մասին վիրավորական գրառումներ անում, մի պահ թող հիշեն, որ իրենք էլ անցյալ ունեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից