Հասարակություն 

Անհանգստությունն կա, որ փոփոխության դեպքում աշակերտը մի շաբաթ կհանգստանա միայն մեկ օր (կիրակի), մյուս շաբաթ՝ չորս օր (շաբաթ, կիրակի, երկուշաբթի). «Փաստ»

 

«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթը տարբեր դպրոցներից ու ծնողներից դժգոհություններ է ստանում, որ առ այսօր անորոշ է աշակերտների՝ դպրոց գնալու գրաֆիկի հարցը այն դպրոցներում, որտեղ ոչ թե երկհերթի են անցել, այլ եռօրյայի: Այսինքն, երկու խմբի բաժանված դասարանների մի խումբը դասի է գնում, օրինակ՝ երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուսը՝ երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ: Սակայն այս օրերին դպրոցներում տեղեկություններ էին տարածվում, որ ԿԳՄՍ նախարարությունը առաջարկել է ամեն շաբաթ նշյալ հերթագայությունը փոխել:

Անհանգստությունն այն է, որ այդպես փոխելու դեպքում աշակերտը մի շաբաթ կհանգստանա միայն մեկ օր (կիրակի), մյուս շաբաթ՝ չորս օր (շաբաթ, կիրակի, երկուշաբթի): Հարցի հետ կապված պարզաբանում ստանալու նպատակով «Փաստը» դիմեց ԿԳՄՍ հանրակրթության վարչություն, որտեղից պատասխանեցին հետևյալը. «Ուղեցույցի մեջ հստակ, շատ մանրակրկիտ ներկայացված է: Դպրոցների հետ կապի մեջ ենք, այս հարցի հետ կապված մենք խնդիր չունենք:

Դասերը 6 օր են, ամեն խումբը գնում է 3 օր՝ մեկ ու մեջ: Մենք առաջարկել էինք, որպեսզի հաջորդ շաբաթ խմբերը տեղերով փոխեն, որպեսզի չստացվի, որ մի խումբն ամեն շաբաթ օրը գնա դասի, իսկ մյուս խումբն ուրբաթ օրն ավարտում է դասերը և շաբաթ-կիրակի միշտ մնում է տանը, չնայած, որ մյուս խումբը գնում է շաբաթ օրը, բայց դրա փոխարեն երկուշաբթի չի գնում: Այսինքն՝ բոլոր դեպքերում երկու օր հանգստանում է: Այդ առումով խնդիր չկա, բայց որպեսզի հոգեբանորեն չնեղվեն, առաջարկել էինք այդպես անել: Ստացվում է, որ մի խումբը գնում է երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ, մյուս խումբը՝ հաջորդ երեք օրերին: Հետո հաջորդ շաբաթ տեղերով կարող են փոխվել, դա արդեն դպրոցի որոշելու խնդիրն է»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից