Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Մարուքյանը հենց Փաշինյանի հորդորով էր նախաձեռնել Արայիկ Հարությունյանի հրաժարականը. «Իրատես»

analitik.am

 

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ԼՀԿ-ն նախաձեռնեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջը խորհրդարանում, բայց «մուշտի» կերավ ԲՀԿ-ն՝ իր ղեկավարով հանդերձ։

Իրականում հենց Նիկոլ Փաշինյանին էր պետք այդ քննարկումը, և խորհրդարանում հարցը պետք է բարձրացներ իրեն հավատարիմ ընդդիմադիր ուժը։ Նիկոլ Փաշինյանի հետ սուրճ խմող Էդմոն Մարուքյանն էլ հենց, նախկին թիմակցի հորդորով, որոշեց օգնել կառավարությանը և խմորվող գործընթացների շոգեքարշը դառնալ։

Ասում են` առաջիկայում այլ հրաժարականների պահանջ էլ է լինելու, քանի որ Փաշինյանը վերակառուցում է իր թիմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից