Հասարակություն 

Աննա Հակոբյանը հեռացավ առանց բացատրություններ ու պարզաբանումներ ներկայացնելու

 

Երեկ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները:

«Սիրելի հայրենակիցներ,

Սույն հայտարարությամբ դադարեցնում եմ «Ժպիտների քաղաք», City of Smile Charitable Foundation / Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի լիազորությունները։

Վստահ եմ, մեր երեխաները հուսալի եւ ապահով ձեռքերում են»,-գրել է նա իր էջում:

Տարօրինակ է, սակայն Աննա Հակոբյանը չի նշել հեռանալու պատճառները, ինչը տարբեր ենթադրությունների հիմք է տալիս: Ենթադրությունների զատ, կոնկրետ տեղեկություններ տարածվեցին, որ նա ցանկացել է Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի պաշտոնում ունենալ իր մարդուն, ինչը տեղի չի ունեցել հենց ամուսնու՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ:

Վերոնշյալ տեղեկությունը դեռ չի հերքվել:

 

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից