Հասարակություն Տեսանյութեր 

Էդուարդ Աղաջանյանը չգիտի օրենքը, սակայն հղում անելով դրան, գաղտնի է պահում Փաշինյանի օդանավը ներկելու ծախսերը

 

 

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը գաղտնի է պահում, թե որքան գումար է ծախսվել վարչապետին սպասարկող օդանավը ներկելու համար:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ վերոնշյալ աշխատանքների համար ծախսվել է 250 հազար դոլար:

Երեկ ՔՊ նիստից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքել է տեղեկությունները՝ նշելով, որ ծախսված գումարը անգամներով քիչ է: Հարցին՝ այդուհանդերձ որքան գումար է ծախսվել, Աղաջանյանը չի պատասխանել՝ հղում անելով օրենքին, որի անունն ինքն էլ չգիտի, սակայն գիտի, որ նշյալ ծախսերը պետք է գաղտնի պահվեն:

Աղաջանյանը նաև չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք փոփոխություններ արվել են օդանավի ներսում, թե միայն արտաքին փոփոխություններ են արել՝ հղում անելով կրկին նույն օրենքին:

Հավելենք, որ Էդուարդ Աղաջանյանը հանձնարարել է դիմել 250 հազար դոլարի մասին գրած լրատվամիջոցին, որպեսզի վերջինս հերքի տեղեկությունը:

 

 

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից