Քաղաքականություն 

«Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին տեղավորել մարզպետարանում՝ որպես վարչության պետ». Արարատի մարզի բնակիչ

 

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շարունակում է իր մտերիմներին բարձր պաշտոնների նշանակել մարզպետարանում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի բնակիչը:

«Գարիկն այս անգամ էլ փորձում է իր քեռու աներձագին՝ Արթուրին, տեղավորել մարզպետարանում՝ որպես մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ: Մրցույթը եղել է, բայց նա չի անցել, քանի որ գրավոր շեմը չի հաղթահարել: Համենայնդեպս, նման դեպքի արդեն ականատես եղել ենք՝ Միրզախանյան Լիլիթը, որը մարզպետ Գարիկին մորքուրի թե հոպարի հարս էր գալիս, էլի մրցույթը եղավ՝ չանցավ, բայց այնքան ձգեց, մինչև կարողացավ անցկացնել, երրորդ-չորրորդից նոր անցկացրեց, նույնն էլ սրան է անելու»,- ասել Արարատի մարզի բնակիչը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից