Հասարակություն 

Իմքայլական պատգամավորը դիմակ չէր կրում

Երկու օր առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարեց, որ բոլոր այն պատգամավորները, ովքեր դիմակ չեն կրի ԱԺ ամբիոնի մոտ, պետք է տուգանվեն: Դրան նախորդել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հայտարարությունը, որ բոլորը պետք է դիմակ կրեն ԱԺ ամբիոնի մոտ:

Ավելի վաղ էլ տարածվել էր Առողջապահության նախարարի հրամանը՝ կապված դիմակ կրելու հետ, որի համաձայն բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր է:

Ինչպես երևում է, նույնիսկ սեփական թիմում ոչ բոլորն են հետևում Փաշինյանի հորդորին ու հաստատված կանոններին: Մասնավորապես երեկ ՔՊ նիստից հետո Իմքայլական պատգամավոր Հայկ Գևորգյանը, կարելի է ասել, դիմակ չէր կրում, իսկ ավելի ճիշտ՝ կրում էր սխալ: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է նա միանգամից բերանին ու քթին դնում դիմակը, երբ հայտնվում է տեսախցիկի թիրախում:

Նշենք, որ ոստիկաններն այսօր տուգանում են բոլոր նրանց, ովքեր նույնիսկ քիթն են բացում:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից