Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Հայաստանում տեղական արտադրություն չկա, ամեն ինչ ներկրվում է Թուրքիայից ու Չինաստանից. Ակցիայի մասնակից

 

Բաբկեն Թունյանի հետ հանդիպում չի եղել, նա կտրուկ պատասխանել է, որ որևէ փոխզիջում չի լինելու, դրա համար հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքը հասցնենք վարչապետին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց կառավարության մոտ ակցիա անող առևտրով զբաղվողներից մեկը:

Նա ասաց, որ այսօրվանից գործադուլ են հայտարարել, չեն աշխատում, մեծածախ շուկաները փակ են, կարող է՝ մեկ-երկու խանութ բաց լինեն. «Մեր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, թե խթանում են տեղական արտադրությանը: Խնդրում եմ նման սխալ հայտարարություններ չանել: Չեն խթանում տեղական արտադրությանը, խթանում են պետական կարին, քանի որ ցանկացած տեղական արտադրության կտորը, աքսեսուարները, կլեն, կաշին, դերմոնտինը ներկրվում են Թուրքիայից և Չինաստանից: Դա տեղական արտադրություն չէ, տեղական կար է: Ինչո՞ւ պետք է 10-20 հոգու աշխատանքի համար խափանեն մեր աշխատանքը»:

Տիկինն ասաց, որ իրենց ակցիային ու գործադուլին են միանալու նաև մարզերից. «Պետք է գնորդը հասկանա, որ սա իրենց վրա է ազդելու, քանի որ ինչ գնով մաքսազերծեն, այդ գնով էլ վաճառվելու է»:

 

  •  
  •  
  •  
  • 18
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    19
    Shares

Նույն շարքից