Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Պարոն վարչապետ, մենք քո հետ ենք եղել, դու էլ պարտավոր ես լինել մեզ հետ, ի՞նչ եղավ ուսապարկը, խոստումները. Ակցիա՝ կառավարության մոտ

 

 

Իր մարդկանց բերեց դրեց պաշտոնների: Այս կարանտինի ժամանակ Սահմանադրություն է փոխում, դատավորներ է ու դատախազ է փոխում, բերում է անօրինական նստացնում է պաշտոնների: Մի հատ տեսեք, թե ով կրթություն ունի, անփորձ երեխաներին բերել նստեցրել է պաշտոնների: Այս մասին կառավարության մոտ հայտարարեց ակցիա անող առևտրականներից մեկը:

«Ինքը խի՞ խաբեց մեզ, եթե ի վիճակի չէր կառավարել պետությունը, ինչի՞ ա էս վիճակի հասցրել մեզ: Նա պետք է տիրություն անի իր երկրին, ժողովրդին, ինչպես հայրն՝ իր ընտանիքին: Նա պետք է մտածի բոլոր ընտանիքների մասին, ովքեր պետք է հաց ուտեն ու գոյատևեն, ոչ թե ուզենա վերցնի վերջին հացը: Բոլորն էլ հաց ուտել են ուզում:

Նա խոստումներ էր տալիս, ասում էր, որ մեզ հետ է, ո՞ւր է հիմա, թսղ միանա մեզ: Մենք չենք ասում, որ փող տա մեզ ապրենք, մենք էինք պետությանը փող տալիս: Իսկ նա վերջին ձևով խեղդում է, որ ժողովուրդը գնա: Ուզում եք, որ գնանք, ասեք»:

Տիկինը նշեց, որ վարչապետը պետք է վերջին ձևով պահի ժողովրդին, ոչ թե հակառակն անի. «Պարոն վարչապետ, մենք քո հետ ենք եղել, դու էլ պարտավոր ես լինել մեր հետ: Ի՞նչ եղավ ուսապարկը, խոստումները, թե ով նստում է վերևում, մոռանում է: Մենք պահանջում ենք միայն վարչապետին, որևէ մեկի հետ այլևս չենք խոսելու»:

Քաղաքացու խոսքերով, եթե իրենց պահանջները չկատարվեն, ստիպված են լինելու թանկ վաճառել ապրանքը, ինչի արդյունքում էլ ժողովուրդը կթողնի ու կգնա երկրից, երբ ճանապարհնեը բացվեն:

 

 

  •  
  •  
  •  
  • 4
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    5
    Shares

Նույն շարքից