Հասարակություն 

Մեզ ինֆորմացիա տալու փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը. 30–ամյա ծննդկան է մահացել. News.am

 

«Շենգավիթ» բժշկական կենտրոնում 30–ամյա ծննդկան է մահացել։

NEWS.am–ին հարազատները պատմել են, որ Սեդայի հղիությունն անցել է առանց որևէ խնդրի, նախօրեին առավոտյան հիվանդանոց է գնացել իր ոտքով, իսկ ժամեր անց արդեն հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ։ Մինչև այս պահը ծննդկանի ընտանիքը չգիտի՝ ինչից է մահացել նա։

«Բժիշկ Սիրունյանն է այդ ընթացքում զանգել Սեդայի ամուսնուն, հարցրել այսինչ հակաբիոտիկից կարող է խնդիր ունենալ, մինչդեռ այդ դեղը թերթիկում նշված է, որ հակացուցված է Սեդային, ալերգիա ունի դրանից։ Մեզ ինֆորմացիա տալու  փոխարեն թիկնապահներով են լցրել հիվանդանոցը։ Հարազատները փորձել են վերև բարձրանալ՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում, դրանից հետո միայն Սիրունյանը կանչել է վերև ու ցույց տվել, որ Սեդան մահացել է»,– պատմել են հարազատները։

Ընտանիքի անդամները տարակուսած են, թե ինչու են հիվանդանոցում նման դեղամիջոց ներարկել։

Նշենք, որ Սեդայի առաջնեկն աղջիկ է, վիճակը լավ է։

«Շենգավիթ» ԲԿ–ից NEWS.am–ի հետ զրույցում հաստատեցին ծննդկանի մահվան լուրը՝ նշելով, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն։

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից