Քաղաքականություն 

«Ինչի Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞». Արձագանք՝ ԲՀԿ-ից

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ հայտարարության մասին, թե նա գրել գիտի՞, ասաց, որ չի ցանկանում անհեթեթ հայտարարություններ մեկնաբանել. «Ցավոք, մենք տեսնում ենք, որ վարչապետը, իշխանություններն առարկայական պատասխան այն խնդիրներին, որնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը: Այսօր տեսնում ենք այն, ինչ տեսնում ենք՝ քաղաքական դիսկուրսը վերածվել է անհեթեթության»:

Դիտարկմանը, որ իշխող ուժից էլ ասում են, թե ԲՀԿ-ում հոգեկան խնդիրներ ունեցողներ կան, Աբովյանն ասաց, որ իշխող ուժի վերաբերյալ հարցերը պետք է ուղղել իշխող ուժին:

Աբովյանի խոսքերով, քաղաքականությունը պետք է մնա քաղաքականություն, չպետք է անցնել անձնական կամ վիրավորանքների դաշտ. «Սա փաստացի ապացույց է, որ իշխանությունները չունեն առարկայական պատասխաններ պարոն Ծառուկյանի ու մեր բարձրացրած խնդիրներին»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից