Գլխավոր Հասարակություն 

Կառավարության հետ հանդիպած առևտրականները իջան. Ինչ են պայմանավորվել

analitik.am

Կառավարության մոտ առևտրով զբաղվողների բողոքի ակցիան շարունակվում է: Քիչ առաջ ակցիայի մասնակիցներին միացան նրանք, ովքեր բարձրացել էին կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման:

Հանդիպման մասնակիցներից մեկը հայտարարեց, որ ներկայացրել են իրենց պահանջները, կետ առ կետ ամեն ինչ կներկայացնեն վարչապետին, հետո կլինի վարչապետի պատասխանը: Թե երբ կլինի վարչապետի պատասխանը հայտնի չէ, քանի որ խորհրդակցություն պետք է հրավիրվի և այլն:

Առևտրով զբաղվների հետ հանդիպել են Նիկոլ Փաշինայնի օգնականներ Նաիրի Սարգսյանն ու Ղամբարյանը:

Ակցիան այսօր կդադարեցվի, կսպասեն վարչապետի պատասխանին:

 

Նույն շարքից