Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտարարել է, որ կորցրել է իր բոլոր ընկերներին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կորցրել է իր բոլոր ընկերներին՝ բարձրագույն պետական ​​պաշտոնում ընտրվելու պատճառով: Այս մասին ԱՄՆ նախագահը խոսել է Վիսկոնսինում ընտրողների հետ հանդիպմանը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ես ընկերներ ունեի, մենք հրաշալի զրույցներ էինք ունենում, բայց դուք չպետք է իմանաք, թե ինչի մասին ենք խոսել, դա ձեր գործը չէ։ Եվ հանկարծ ես ԱՄՆ նախագահ դարձա։ Հիմա նրանք ինձ զանգահարում են և հարցնում՝ պարոն նախագահ, կցանկանայի՞ք հանդիպել, իսկ ես նրանց պատասխանում եմ՝ թուլացեք, ուղղակի ինձ Դոնալդ անվանեք, դուք ինձ 30 տարի է ճանաչում եք»,-ասել է Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը հավելել է, որ այժմ ստիպված է հույսը դնել Կոնգրեսի անդամների վրա, որոնք կփոխարինեն իր ընկերներին:

 

 

Նույն շարքից