Քաղաքականություն 

Ճիշտը մնում է ճիշտ, ու ինչպես ասում են «քրեական ենթամշակույթի» մեջ, այն հիվանդանում է, բայց չի մեռնում. Տիգրան Աթանեսյան

Փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր էջում գրում է.

«Քանի որ իշխանությունն իր գործած անթիվ և անհամար սխալների որևէ արդարացում չունի, ստիպված է դիմել կեղծփիլիսոփայական հնարքների՝ «սխալի ու ճշտի» համեմատության և սխալը ճիշտ որակել՝ պատմական ռետրոսպեկտիվայի, ինչու ոչ՝ նաև պերսպեկտիվայի տեսակետից: Բայց, քանի որ նորաթուխ տնական փիլիսոփաները համարում են, որ մինչ իրենց չի եղել փիլիսոփայություն, քաղաքագիտություն և առհասարակ բանականություն, առաջարկում եմ կարդալ Լենինի այս հոդվածը և փորձել այն համեմատել այսօրվա դարակազմիկ և պատմական ՖԲ ստատուսի հետ:

Նույնիսկ Լենինը չի կարողանում հակադարձել իր հոդվածում ակնհայտը մատնացույց անող մենշևիկ Սուխանովին, դա անում է ուժի դիրքից և օգտագործում նույն հնարքը՝ մենք արեցինք հեղափոխություն:

Պատմությունը ցույց տվեց, որ առնվազն այս հոդվածում Լենինը չարաչար սխալվում էր՝ ճիշտը մնում է ճիշտ, ու ինչպես ասում են «քրեական ենթամշակույթի» մեջ, այն հիվանդանում է, բայց չի մեռնում»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից