Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստան» կոչվածի արդարադատությունը ե՞րբ է հասնելու Գյումրի և կոնկրետ Շիրակի Մայր բուհ․ Գագիկ Համբարյան

analitik.am

 

Նիկոլի այլասերված իրավապահ համակարգը ե՞րբ է հասնելու Շիրակի պետական համալսարան

Սեպտեմբերի 17-ին Քննչական կոմիտեն հայտարարություն տարածեց, որ Երևանի պետական համալսարանի նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանին մեղադրանք է առաջադրվել՝ իբրև թե մոտ 34,4 միլոն դրամի վատնման համար...

Այո՛, չզարմանաք, 13 տարի ԵՊՀ-ն ղեկավարած Արամ Սիմոնյանի վրա այս իշխանությունները կարողացել են իբրև թե մի բան գտնել և մեղադրանք են առաջադրել...

Հետաքրքիր է, իսկ Նիկոլ Փաշինյանի «Նոր Հայաստան» կոչվածի արդարադատությունը ե՞րբ է հասնելու Գյումրի և կոնկրետ Շիրակի Մայր բուհ՝ Շիրակի պետական համալսարան, որի նախկին ռեկտոր, ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի նախկին ղեկավար Սահակ Մինասյանը բազմաթիվ հանցագործություններ է կատարել և շարունակում է մնալ անպատիժ...

Նիկոլի անատամ իրավապահ համակարգը նույնիսկ ձևի համար այս երկու տարվա մեջ ՇՊՀ-ի հետ կապված բազմաթիվ քրեական գործերով որպես վկա անցնող Սահակ Մինասյանին վախենում է մեղադրանք առաջադրել...

Ավելին, Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Գաբրիելյանը լկտիաբար 2017 թ-ի սեպտեմբերի 25-ից մինչև 2018 թ-ի մայիսը որևէ քրեական գործ չէր հարուցում, քանի որ, ըստ Գյումրիում տարածված ակտիվ խոսակցությունների, Սահակ Մինասյանը «լավ վերաբերմունքի» էր արժանացրել և՛ Կարեն Գաբրիելյանին, և՛ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին...

2019 թ-ի ամռանը Շիրակի մարզի դատախազությունը Սահակ Մինասյանին վերաբերող քրեական գործերը ՔԿ-ից վերցրեց, միացրեց ՇՊՀ-ի նախկին ռեկտոր Վ.Գ.-ի գործին և ուղարկեց ՀՔԾ...

Հետաքրքիր է, ինչի՞ համար կազմակերպվեց այդ կապիկությունը, եթե նույն Արամ Սիմոնյանի գործը ՝ որպես ԵՊՀ նախկին ռեկտոր, քննվում է ՔԿ-ում...

Շատերը բացահայտ նշում են, որ այս մեկ տարում ՀՔԾ-ն, կատարելով քաղաքական պատվեր, ՇՊՀ-ին վերաբերող քրեական գործերից միայն առանձնացնում է ՇՊՀ-ի նախկին պրոռեկտորի գործը...

Իսկ Սահակ Մինասյանին վերաբերող գործերով, որոնց բացահայտման համար շատ քիչ ժամանակ է անհրաժեշտ և որոնք գրեթե բացահայտված են ՀՔԾ-ում, որքան հասականում եմ, որևէ մեկը չի զբաղվում...

ՀՔԾ-ի որոշ քննիչներ բացահայտ պաշտպանում են Սահակ Մինասյանին և չեն էլ թաքցնում դա... Մինչև հիմա ՀՔԾ-ն ինձ չի քննել և որևէ առերեսում չի կազմակերպել. երևի հրահանգ չեն ստացել վերևներից...

Այո՛, մենք ապրում ենք Նիկոլի «Նոր Հայաստանում», որի այլասերված իրավապահ համակարգն ավելի վատն է, քան նախկինների օրոք...

Միայն Նիկոլի «Նոր Հայաստանում» է, որ ՇՊՀ-ն սնանկացման հասցրած և բազմաթիվ հանցագործությունների մեջ կասկածվող Սահակ Մինասյանին կարելի է տեսնել անձեռնմխելի կարգավիճակում, իսկ Արամ Սիմոնյանին՝ մեղադրյալի կարգավիճակում...

Քաղաքագետ Գագիկ Համբարյան

Նույն շարքից