Առողջապահություն 

Արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ՝ Տավուշի մարզի բուժհաստատություններին

 

Արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրեր և անհատական պաշտպանիչ միջոցներ՝ մարզի բուժհաստատություններին

➡️Համավարակի դեմ պայքարում Հայաստանի Հանրապետությանը աջակցելու նպատակով Ամերիկայի դեսպանատունը դեսպան  Լին Թրեյսիի և Արտակարգ իրավիճակների նախարարության ու Առողջապահության մարզային ստորաբաժանումների ներկայացուցիչների մասնակցությամբ նախօրեին  իրականացրել են ԱՄՆ Եվրոպական հրամանատարության կողմից հատկացված բժշկական պարագաների փոխանցման արարողություն:

➡️Կոտայքի մարզային ստորաբաժանմանը հատկացված արյան թթվածնի մոնիթորինգի պուլսօքսիմետրերը և անհատական պաշտպանիչ միջոցները կբաշխվեն մարզային ենթակայության բուժհաստատություններին:

➡️Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Եվրոպական հրամանատարության ռազմական համագործակցության գրասենյակի ղեկավար մայոր Սթիվեն Պրատերին, միջռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանին, ինչպես նաև Լոռու մարզի  «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիլիա Աբրահամյանին՝ ցուցաբերած նախաձեռնության համար:

Առո՛ղջ եղեք:

Տավուշի մարզպետարան

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից