Քաղաքականություն 

Մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման. քաղաքագետ

analitik.am

 

Հեղափոխությունները միշտ բերում են ապակայունացում, դա աքսիոմա է: Հայաստանում տեղի ունեցածը հեղափոխություն էր, թե ոչ, փիլիսիփոյական խնդիր է:

Մի կողմից այն ոչ մի արժեքային փոփոխություն մեզ չբերեց և այդ առում այն դժվար է դա հեղափոխություն անվանել, սակայն այն բերեց ապակայունացում և ամենաթողություն և այդ առումով այն կարելի անվանել հեղափոխություն:

Հեղափոխությունների ժամանակ հատկապես տեսանելի է դառնում հանրության լուռ ու պահպանողան  մեծամասնության և աղմկոտ ու ագրեսիվ փոքրամասնության բաժանումը:

Երբ ամենաթողությունն ու տգետ կադրերի դեմագոգիան արդեն անտանելի է դառնում, լուռ մեծամասնությունը սկսում է կարգ ու կանոն և կանխատեսելի կառավարում պահանջել:

Այսօրվա Հայաստանի քաղաքական դիսկուրսի ողջ իմաստը դա է.  մարդիկ հոգնել են աղմկոտ դեմագոգներից ու պահանջ ունեն գրագետ, կանխատեսելի ու վստահելի կառավարման:

Եթե արմատապես պարզենց իրավիճակը, ապա սա է այսօրվա պահանջը:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

 

Նույն շարքից