Հասարակություն 

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո. Աննա Հակոբյան

analitik.am

Քիչ առաջ նվերներ եմ ուղարկել այս պահին Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին և երիտասարդներին:

Նոր տիպի կորոնավիրուսի համավարակով պայմանավորված այս անգամ չկարողացա անձամբ այցելել արյունաբանական կենտրոն և նվերները հանձնել երեխաներին:

Փոքրիկներին ուղարկած անհատական բացիկներում գրել եմ՝ «Միշտ կլինեմ քո կողքին»:

Քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաները, երիտասարդները շարունակելու են գտնվել իմ աջակցության և հոգածության ներքո:

Աննա Հակոբյան

 

Նույն շարքից