Միջազգային Քաղաքականություն 

Մակրոնն Աունին հորդորել է արագ կառավարություն ձևավորել

analitik.am

 

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է կառավարության ձևավորմանը խանգարող հանգամանքները և Ֆրանսիայի տված վերջնաժամկետի մեջ չտեղավորվելու հարցը:

Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են հնարավորինս արագ նոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը:

Մակրոնն Աունին հորդորել է «առավելագույն ջանքեր գործադրել դրական արդյունքի հասնելու համար»՝ նշելով, որ իր հերթին կապեր կստեղծի դրա համար:

 

Նույն շարքից