Փոփ երգիչներ Ֆիլիպ Կիրկորովը և Նիկոլայ Բասկովն աջակցել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Երգիչները նոր երգ են թողարկել ի աջակցություն Լուկաշենկոյի․ այն հրապարակվել է YouTube-ում:
Կոմպոզիցիայում հիշատակվում են Բելառուսի այն քաղաքացիները, ովքեր «ապրում են իրենց հողի վրա», «միասին խաղաղության, սիրո և ներդաշնակության մեջ»:
Երգի վերնագրում օգտագործվել է Լուկաշենկոյի մեջբերումը, որն ասվել է օգոստոսի սկզբին ժողովրդին և խորհրդարանին ուղղված ուղերձում․ «Любимую не отдают»: