Կորոնավիրուս Հասարակություն 

Կորոնավիրուսի պատճառով Էստոնիան սահմանափակել է ալկոհոլի վաճառքը

 

Էստոնիայի կառավարությունը սահմանափակումներ է մտցրել ալկոհոլային խմիչքների վաճառքի համար՝ կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Սահմանափակումը կիրառվելու է այն դեպքում, երբ ալկոհոլը վաճառվում է տեղական սպառման համար, ինչպիսիք են բարերը, գիշերային ակումբները, ռեստորանները, թատրոնի բուֆետները և հյուրանոցները: Այն ուժի մեջ կլինի մինչև հոկտեմբերի 24-ը և կազդի միայն գիշերային ժամերի վրա:

«Ինչպես տեսնում ենք, կորոնավիրուսը հատկապես արագ է տարածվում երեկույթների ժամանակ: Ցավոք, ալկոհոլի օգտագործումը փոխում է մարդկանց վարքն այնպես, որ այն նպաստում է վիրուսի տարածմանը»,-ասել է վարչապետ Յուրի Ռատասը:

Իշխանությունները բարերը համարում են կորոնավիրուսի տարածման նոր ալիքի հիմնական կենտրոնները:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից