Հասարակություն 

Նյու Յորքում վաճառքի է հանվել Ռոքֆելլերների շքեղ բնակարանը

 

Նյու Յորքում, աշխարհի ամենաթանկ փողոցներից մեկում՝ 5-րդ պողոտայում, վաճառքի է հանվել Ռոքֆելլերների ընտանիքին պատկանող բնակարանը: Դրա արժեքը գնահատվում է 11,5 մլն դոլար, գրում է Bloomberg-ը:

812 հասցեում գտնվող բնակարանը պատկանել է ԱՄՆ փոխնախագահ Նելսոն Ռոքֆելլերին, ով պաշտոնավարել է 70-ականներին: Նելսոնն աշխարհի առաջին դոլարային միլիարդատեր Ջոն Ռոքֆելլերի թոռն է: Ընտանիքն այնտեղ ապրել է գրեթե 60 տարի:

371 քմ մակերեսով բնակարանը զբաղեցնում է ամբողջ 15-րդ հարկը և ունի չորս ննջասենյակ:

Նշվում է, որ վաճառքի հանված բնակարանը պատկանել է նրա երկրորդ կնոջը, այնուհետև 2017 թվականին փոխանցվել նրա որդուն:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից