Քաղաքականություն 

Հիշեցնում եմ Արայիկ Հարությունյանին և նրա համալսարանական բաստարդին՝ դուք դեռ Երևանի փողոցներում քայլելու եք. Վահագն Վարագյան

analitik.am

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի համալսարանական խամաճիկ Գևորգ Մուրադյանը, ով նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն էր և ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավորի թեկնածու էր, բայց այսօր «սպիտակ է», իր ներկայացուցչի միջոցով այսօր միջնորդություն էր ներկայացրել դատարան ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի վերաբերյալ:

Այդ միջնորդությունը կարող էր հանգեցնել հայցի ապահովման վերացմանը, որպեսզի կարողանա մեզ աշխատանքից ազատել և ի վերջո պարզերես լինել իր նոր շեֆության առաջ: Սակայն դատարանը միջնորդությունը թողել է առանց քննարկման՝ դատավարական կարգի խախտմամբ ներկայացված լինելու պատճառով:

Հիշեցնում եմ Արայիկ Հարությունյանին և նրա համալսարանական բաստարդին՝ արդարությունը հաղթելու է, դուք էլ դեռ Երևանի փողոցներում քայլելու եք, գլխակոր եք քայլելու:

ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյան

Նույն շարքից