Հասարակություն 

Արմավիրում սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է

analitik.am

Արմավիրի մարզում  սմբուկի և պղպեղի արտադրությամբ զբաղվող ֆերմերների խնդիրն ամբողջությամբ կարգավորվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Արմավիրի մարզպետարանի ջանքերով:  Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

«Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը կապ է հաստատել վերամշակող կազմակերպությունների հետ և արդյունքում, առաջին հայացքից ավելցուկ հանդիսացող գյուղմթերքը գտել է իր գնորդին»,- գրել է Օհանյանը։

Նույն շարքից