Հասարակություն 

Ամերիկացի նկարիչը Լենինի մարմինը գնելու համար հավաքել է ավելի քան 50 միլիոն դոլար

Ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունան ասել է, որ Վլադիմիր Լենինի աճյունը գնելու համար հավաքվել է ավելի քան 50 միլիոն դոլար, հաղորդում է РИА Новости-ն:

Նրա խոսքերով՝ օրվա ընթացքում ինքը տասնյակ առաջարկներ է ստացել նրանցից, ովքեր ցանկանում են հանդես գալ որպես նախագծի ներդրողներ: Ընդհանուր առմամբ, նկարչին հաջողվել է հավաքել ավելի քան 50 միլիոն դոլար:

«Ծրագրին աջակցել են ինչպես Ամերիկայի, այնպես էլ Ռուսաստանի քաղաքացիները՝ չնայած որոշ ռուս քաղաքական գործիչների բացասական արձագանքին»,- ավելացրել է նա:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից